National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.06.2022
Լրացում եւ փոփոխություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում
1 / 3

«Անկանխիկ գործառնությունների մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է 2022 թ. հունվարի 18-ին եւ ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Սակայն ի հայտ են եկել որոշակի օրենսդրական բացեր, որոնք լրացնելուն է միտված ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի՝ օրենքով մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի անկանխիկ ձեւով: Խոսքը վերաբերում է գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը, կամ օրինակ՝ 500 հազար դրամը գերազանցող այնպիսի գործարքներին, որոնց արդյունքում գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման, օրինակ՝ անշարժ գույքի առք ու վաճառքը կամ ֆիզիկական անձանց միջեւ մինչեւ 300 հազար դրամը գերազանցող փոխառությունները: Այս կարգավորումներն առավել լավ կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, որ նմանատիպ գործարքներն իրականում կատարվեն անկանխիկ եղանակով, եւ այն չկրի ձեւական բնույթ: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, դա կհանգեցնի գործարքի առոչնչության, ինչը նշանակում է, որ գործարքը կհամարվի անվավեր: Երանուհի Թումանյանցի խոսքով՝ այս պարագայում ցանկացած շահագրգիռ անձ կարող է տասը տարվա ընթացքում դիմել դատարան եւ պահանջել կիրառել այդ գործարքի առոչինչ լինելու հետեւանքները: Եթե դատարանը որոշի, որ գործարքն առոչինչ է, ապա գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ եթե դա անհնար է, ապա փոխհատուցել ստացված արժեքը դրամով: Նշված կարգավորումը գործելու է նաեւ այն դեպքերում, երբ օրենքի պահանջներից խուսափելու եւ դրանք չկատարելու նպատակով գործարքը կատարվել է մասնատվածգ այս դեպքում նույնպես գործարքը կհամարվի առոչինչ:

Հստակեցվել են նաեւ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման պահանջները: Տնտեսվարող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում՝ բացառությամբ կրպակների: Վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների (օրինակ՝ էլեկտրոնային դրամապանակների) միջոցով անկանխիկ վճարման ընդունումը կկատարվի տնտեսվարող սուբյեկտների ցանկությամբ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am